211652_close_icon
views-count18789 դիտում article-date 22:14 19-06-2018

Մանսուրյանի գնահատականը Հայկոյին, «Հարսանիք թիկունքում» ներկայացման տոմսերի մեծ վաճառքն ու Երևանում սպասվող պրեմիերան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Tert.am

Պատերազմող երկրի թիկունքի մասին պատմություն ստեղծելու ցանկությունը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում վերածվեց նոր ներկայացման`«Հարսանիք թիկունքում» խորագրով, որն արդեն 4 անգամ խաղացել են Գյումրիում։ Հերթը Երևանինն է։ [url=http://life.tert.am/am/news/2018/06/18/tigran/50810]Tert.am Life[/url]-ը ներկայացման գրանցած հաջողության, հանդիսատեսի բուռն արձագանքի ու այն Երևանում խաղալու մասին խոսել է Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի հետ: Ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է, որի միջոցով ներկայացվում է այն, ինչ կատարվել է Ապրիլյան պատերազմի թիկունքում: Դրամատուրգ Անահիտ Աղասարյանի՝ «Ապրիլ և ապրել» պիեսը գրվել է հենց Գյումրու դրամատիկական թատրոնի պատվերով: Ներկայացման ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է: «Տարեկան ունենալով մոտ 40-45 հազար հանդիսատես՝ Գյումրու թատրոնը չէր կարող չխոսել այդ թեմայի մասին: Թատրոնի յուրահատկությունն այն է, որ դու կարողանում ենք ժամանակի շնչով ապրել: Մենք ունենք նաև պատանի հանդիսատես, որին չենք կարող չդաստիարակել ռազմահայրենասիրական ոգով: Գլխավոր ռեժիսորի հետ խոսելիս ի սկզբանե հասկացանք, որ թիկունքի մասին պատմություն պետք է ստեղծենք, որովհետև հիշում եք՝ այդ օրերին թիկունքը որքան կարևոր էր ու ամուր: Ես անընդհատ համեմատություն եմ անում Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմի հետ, որտեղ նույնպես պատմությունը թիկունքի մասին էր, բայց որքան պատերազմ կա, վառոդի հոտ կա այդ ֆիլմում։ Նույնն այստեղ է, մեկուկես ժամ հանդիսատեսը դահլիճում զգում է վառոդի հոտը: Ներկայացումը դիտել են նաև Ապրիլյան պատերզմի ժամանակ զոհված ու վիրավորված տղաների ծնողները: Ամեն ծնող ներկայացման մեջ գտնում է իր երեխային, ամեն մարդ գտնում է մի հերոսի, որին նմանեցնում է իր հարևանին կամ բարեկամին»,-ասաց Տիգրան Վիրաբյանը: Նրա խոսքով` այս ներկայացման հանդեպ հանդիսատեսի ունեցած հետաքրքրությանը նպաստել է ոչ միայն ընտրված թեման, այլև ստեղծագործական խումբը, որն հավաքվել է նախագծի շուրջ: Ներկայացման համար գրվել է հատուկ երաժշտություն, որի հեղինակը երգիչ, երգահան Հայկոն է: Նկարչական ձևավորումը վստահվել է Գարեգին Եվանգուլյանին, զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանին: Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի երեք սերնդի ներկայացուցիչներ ու թատերական ինստիտուտի ուսանողներ` 25-30 դերասան՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, միջին սերնդի դերասաններից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Նառա Սանթոյանը, երիտասարդ դերասաններից՝ Տարոն Գրիգորյանը, Ջեմմա Ադամյանը և այլք: «Հուրախություն մեզ, ինչպես այսօրվա, այնպես էլ առաջիկա հինգ ներկայացումների տոմսերն արդեն սպառված են: Սա խոսում է այն մասին, որ այս նախագիծը հաջողված է: Այս օրերին մենք 100-150 հյուրեր ունենում ենք նաև մայրաքաղաքից: Մեր ընկերներից մեկը կատակով ասում է ՝ դարձել ենք տուրիստական գործակալություն, անընդհատ հյուրանոցներում համարներ ենք փնտրում հյուրերի համար: Դա ծանր, բայց շատ հաճելի պարտականություն է մեզ համար, որովհետև հասկանում ենք, որ կարողացել ենք վերադարձնել Գյումրու մշակութային կյանքի երանելի ժամանակները, երբ այստեղ գալիս էին ներկայացում դիտելու, Մինասի նկարները նայելու, երաժշտություն լսելու համար»,-ասաց թատրոնի տնօրենը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://life.tert.am/am/news/2018/06/18/tigran/50810]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր