Ռոջեր Օհանեսյանը և Ալեքսանդր Մալայանը պարգևատրվել են ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանիսյանին, նախագծի բժշկական տնօրեն և Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։