211652_close_icon
views-count630 դիտում article-date 16:07 11-04-2015

Սփյուռքահայ ճարտարապետ Հովսեփ Սարաֆյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով. լուսանկարներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է սփյուռքահայ ճարտարապետ, բարերար Հովսեփ Սարաֆյանին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել պարոն Սարաֆյանի օժանդակությունն՝ ուղղված Հայաստանի համայնքներում տարբեր ծրագրերի իրականացմանը և շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքների համար: Վարչապետը հույս է հայտնել, որ հայանպաստ այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ: Սփյուռքահայ բարերարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին բարձր գնահատանքի համար և ընդգծել, որ այսուհետ ևս կշարունակի աջակցություն ցուցաբերել հայրենիքին՝ տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար: Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Հովսեփ Սարաֆյանին Հովիկ Աբրահամյանը պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր