9819 դիտում
10:30 26-07-2017
Ճշմարտությունը հնարավոր չէր թաքցնել նույնիսկ այն ժամանակ, երբ համացանցը չկար. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչ են Սոչիում քննարկել Պուտինը և Ալիևը: Երբ հայաստանյան լրատվամիջոցներն այդպես են հարցը դնում ու սկսում են իմպերատիվ, հաստատական տոնով ինչ-որ մտքեր շարադրել, ես անկեղծորեն զարմանում են դրանց իրազեկության վրա: Ուրեմն մեր որևէ կայք այն աստիճանի մտերիմ է Պուտինի կամ Ալիևի հետ, կամ ծայրահեղ դեպքում՝ այն մարդկանց հետ, որոնց այդ երկու ղեկավարները ամեն ինչ պատմում են, որ կարող են այդ իրենց պատմածները վերաշարադրել հոդվածի տեսքով:
Հասկանալի է, որ այդ երկրների հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ են առաջացել՝ վերջին վկայություններից մեկը, կարծում եմ, Վրաստանում ռուսաստանյան զինված ուժերի կողմից Բաքու-Սուփսա գազատարի «գրավումն» է:
Բայց դրանց մասին կարելի է խոսել միայն երևացող փաստերի, այսինքն՝ հետևանքների վրա հիմնվելով, ինչպես և անում են պրոֆեսիոնալները (նկատի ունեմ BBC-ի հրապարակումը), և ոչ թե սուրճ նայող տատիկի նման ենթադրություններ անել, թե ով ում ականջին ինչ է քչփչացել:
Դե, եթե հայաստանյան կայքերը գիտեն, թե ինչի մասին են խոսել Պուտինն ու Ալիևը, ուրեմն հաստատ կիմանան, թե որն էր, ասենք, Հայաստանի նախագահի և վարչապետի զրույցի թեման: Եվ այստեղ արդեն ոչ միայն թեման գիտեն, այլև զրուցակիցների ձայների ելևէջները, ով որ պահին է ոտքի կանգնել և ինչ հայացք է նետել դիմացինի ուղղությամբ:
Մարդիկ մտածում են՝ եթե այդ մանրամասներով գիտեն գաղտնի հանդիպումների մասին, ուրեմն նրանց գրածները ճիշտ են: Միամիտ ընթերցողներն ու օգտատերերը չեն կարող ենթադրել, որ այդ մանրամասները նույնպես կարելի է հորինել:
Իհարկե, դրան նպաստում է իշխանությունների (ոչ միայն մեր) անիմաստ գաղտնապահությունը: Բերեմ մի շատ հին օրինակ: 1993 թվականին ես նախագահական նստավայրում դեմ առ դեմ հանդիպեցի և բարևեցի Ռուսաստաի պաշտպանության նախարար Պավել Գրաչովին: Վերադառնում եմ իմ սենյակ, լրագրողները սկսում են զանգել և հարցեր տալ` ճի՞շտ է արդյոք, որ Գրաչովը Հայաստանում է: Ճշտեցի, որ պիտի պատասխանեմ, թե դրա մասին ոչ մի տեղեկություն չունեմ` այդպես էլ վարվեցի: Բայց թաքցնել, որ այդ կարգի բարձր պաշտոնյան գտնվում է մեր երկրում, հնարավոր չէր, և իմ, մեղմ ասած, խուսափողական պատասխանը տեղիք տվեց զանազան ենթադրությունների ու, բնականաբար, «հնարած մանրամասների»:
Հաշվի առեք` ճշմարտությունը հնարավոր չէր թաքցնել նույնիսկ այն ժամանակ, երբ չկար համացանցը, չկար ամեն տեղից ուղիղ եթեր տալու հնարավորությունը, չկային սոցիալական ցանցերը: Էլ ի՞նչ ասենք այսօրվա մասին: Բավարարել հասարակական հետաքրքրությունը և, միևնույն ժամանակ, իհարկե, չբացահայտել պետական գաղտնիքները` դա պատրաստվածության, պրոֆեսիոնալիզմի որոշակի մակարդակ է պահանջում, ինչպես նաև հնարավորինս թափանցիկ աշխատելու պատրաստակամություն»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3985 դիտում
09:28 22-09-2016
Եռաբլուրում թանկարժեք մեքենաների տեղ ու դադար չկար, կախարդական փայտիկ էլ չկար, որ դրանք դդում դարձնի. «Առավոտ»
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1807 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8883 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին