211652_close_icon

Ավտովթար՝ Շիրակի մարզում․ բախվել են «BMW»-ն և «JCB» տրակտորը․ «BMW»-ի վարորդին և ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count172 դիտում article-date 20:12 01-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Կառնուտ-Ախուրյան ավտոճանապարհին բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 39-ամյա Վաղինակ Խ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և 25-ամյա Ազատ Ե․-ի վարած «JCB» մակնիշի տրակտորը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «BMW»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տխնիկա, այնուհետև ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնի ժամանակավոր կատարող Հարութ Ղազարյանի, վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի և դասակի հրամանատար Արսեն Մարտոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահան Հակոբյանը և Նարեկ Էլոյանը։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբ՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Արթուր Մնոյանի, Ախուրյանի քննչական բաժնի պետի պարտականությունների ժամակավոր կատարող Նարեկ Գարեգինյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված «BMW»-ի ուղևորի ինքնությունը։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր