211652_close_icon
views-count1154 դիտում article-date 22:01 11-05-2020

«Գայանե Աբրահամյան մարդ, ով երկու տարի անց անգամ չի կարողանում թաքցնել իր ապրած հիացմունքն այն ժամանակ, երբ հայհոյում էին կին պատգամավորներին, պատգամավորների կանանց ու անչափահաս երեխաներին». Աննա Մկրտչյան

Գայանե Աբրահամյան մարդ, ով երկու տարի անց անգամ չի կարողանում թաքցնել իր ապրած հիացմունքն այն ժամանակ երբ հայհոյում էին կին պատգամավորներին, պատգամավորների կանանց ու անչափահաս երեխաներին, հիմա փորձում է իրենց քաղաքական անմակարդակության ու կրթական ցենզի ի սպառ բացակայության ցուցադրումներից շեղել հանրության ուշադրությունը։ Հրամցնում է իր համար գրված ստերի ու տեղեկատվությունը գլխի վայր շուռ տալով՝ արտաբերում է հերթական գրված սուտն արտասանելով։ Չգիտեմ արտասանած տեքստը Նիկոլն էր գրել ուղարկել, թե Ալեն Սիմոնյանը, թե Գայանե Աբրահամյանն էլ կեղծիք տարածելու գործում նրանց չի զիջում՝ ինչևէ զազրելի է։ Ոչ մեկ, Գայանե Աբրահամյան ոչ մեկ, բացի Ձեր անադեկվատ խմբակից չի պնդում, որ իրավունքները հակադրվում են արժեքներին։ Այդ դուք էիք արժեքները մոռացած կանանց իրավունքներն ու մանկության պաշտպանության մասին չհիշելով դագաղներ պտտում Երևանում։ Արժանապատվության մասին գոնե մի բարձրաձայնեք։ Եթե դրա հետ կապ ունենայիք հիմա Երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան չէիք ծառայեցնի Ձեր քաղաքական դատարկությունը լցնելով։ Երբ հայ առաքելական եկեղեցու սպասավորին էին ոտնձգում, երբ մեր վեհարանն էին պղծում Ձեր անհավատները խոսեի՛ք։ Մի ներկայացրեք այնպես, թե նոր, այ հենց նոր եկաք ու կարգավորեցիք ամեն ինչ։ ՀՀկ-ի օրոք են դատվել Գայանե Աբրահամյանի նշած բոլոր անձինք։ Գայանե Աբրահամյան ու՞ր էիք դուք երբ քրեականացվում էին այդ բոլոր արաքները։ Ու՞ր էիք, երբ Ձեր նշած բոլոր արատավոր երևույթները պատժվում էին ու այդ Ձեր նշած մանկապիղծներն իրենց մահկանացուն էին կնքում պատիժը կրելիս։ Դա է եղել ու կա ՀհԿ արժեհամակարգն ու այդ ժամանակ պաշտոն զբաղեցնող անձանց դիրքորոշումը։ Ոլորտի նախարարի, ով չխորշելով սպասվող աղմուկից ամեն հնարավոր միջոցներն օգտագործեց արմատախիլ անելու այդ երևույթները։ Նուբարաշենի դպրոցից ե՞ք խոսւում, խոսե՛ք ավելի անկեղծ։ Չեմ նսեմացնում որևէ մեկի արված աշխատանքն այդ ընթացքում, բայց հիշեք, որ պատասխանատու և խնդիրը լուծած պաշտոնյան ՀՀԿ իշխանության ներկայացուցիչ էր։ Նախարար Աշոտյանն է զբաղվել խնդրով և իր լիազորությունների շրջանակներում լուծել խնդիրը։ Ու այդ ժամանակ Դուք Ձեր գործընկերները գոհ ու շնորհակալ էիք նախարարից։ Պատասխանատու գործողություններով, այլ ոչ Ձեզ նման պատեհապաշտությամբ զբաղվելով։ Հատվածական է Ձեր իրավապաշտպանությունը, Ձեր սատարումը կանանց ու երեխաներին։ Որ պաշտոնի երազանքով էիք փափագել Ձեզ, որ չէիք տեսնում 2018-ին ինչ է կատարվում կանանց ու երեխաների հետ։ Երբ Ձեր անբարոյական շրջապատը կոտրում էր պատգամավորների տան դռներն ու իրենց անչափահաս երեխաներն այդ ժամանակ այդ տանը վախեցած փակվել էին։ Ձեր պետքն էլ չէր հիշել իրավունքների մասին։ Այդ ժամանակ Ձեր մոտ իրավունքն ընկալվում էր ապագա ստացվելիք պարգևավճարների ու պաշտոնի քաշով ընդամենը։ ՀՀԿ իշխանության հեղինակած ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն է, որ ընդունվեց ու լայնամասշտաբ փոփոխություններ բերեց այս ոլորտում։ ՀՀԿ իշխանությունն է, որ իր ամենօրյա աշխատանքով էր պայքարում հասարակությունում ձևավորված այս կամ այն արատավոր երևույթի նկատմամբ։ Իսկ դուք ինչպես հիմա, այն ժամանակ ևս կանանց ու երեխաների մասին հիշում էիք հերթական հարցազրույցի ընթացքում միայն։ Նպատակն էլ սեփական անձի ինքնագովազդն էր ու ոչ թե խարխլված ճակատագրերով մարդկանց օգնելն ու նրանց կյանքում իրապես դրական փոփոխություն տեսնելը։ Ձեզ համար մշտապես նախընտրելի է եղել խոսել ծեծված կնոջ ու բռնության ենթարկված երեխայի մասին ու ոչ երբեք առաջնորդվել նրանց օգնելով։ Օրինակ, անելու համար նվազագույնը, ասել, որ կա քրեական օրենսգիրք, ասելու, որ Հայաստանի իրավական դաշտը կարգավորում է այդ խնդիրները։ Բայց, ոչ դուք նախընտրել եք այդ մարդկանց խեղված ճակատագրերի ու դժբախտության վրա կառուցել ոչ մի բովանդակային քննադատության չդիմացող ելույթները։ Գայանե Աբրահամյան, դուք իրավունք չունեք խոսելու իմ արժեհամակարգի մասին։ Իմ արժեհամակարգը Ձերինի նման պայմանավորված չէ պահի նպատակահարմարությամբ։ Իմ արժեքներում կանանց իրավունքների պաշտապությունը ոչ մի քաղաքական իրադարձության հետ չեմ փոխել ու չեմ փոխի։ Իսկ դուք դա արել եք։ Հ.Գ. Իսկ զավթիչների ու արժեքների ավերիչների Ձեր դեսից դենից ձևավորված հավաքույթի պղծություններն էլ բոլորիս աչքի առաջ են, իսկ մնացածն էլ ցույց կտա ժամանակը։ Հ.Գ. Նիկոլի շուրջը հավաքված ու պատահմամբ մի տեղում ժողովված այսքան դատարկություն հավաքելն էլ է իրապես բարդ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր