211652_close_icon
views-count32921 դիտում article-date 21:48 25-07-2017

Արտակարգ իրավիճակ Երևանում. Տունը, որտեղ ապրում է 7 անչափահաս երեխաներից բաղկացած ընտանիքը, հաճախակի լցվում է ջրով. Նրանք օգնության կարիք ունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի Այվազովսկի փողոց 1-ին հողակտորում սոցիալկենցաղային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի առաջ գնալով նոր խնդիրեր են ծառանում: 9 երկար ու ձիգ, բարդ ու դժվարին տարիների ընթացքում 7 անչափահաս երեխաների հոգսի հետ մեկտեղ, ցմահ դատապարտվածի կին՝ Լիլիթ Մելիքյանը, փորձել է աշխատանքի ամեն միջոց ձեռք առնել: Երեխաներից 2-ը իրենն են, իսկ մյուս 5-ը իր թոռներն են: Տունը գետի ափին և ջրատարի մոտ գտնվելու պատճառով բավականին խոնավ է, իսկ հորդառատ անձրևներից հետո էլ վարարած գետը շատ դեպքերում լցվում է տան մեջ: [color=#EF2929] SHAMSHYN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ներկայիս ամենամեծ խնդիրը կապված է նրա հետ, որ տան մուտքի մոտով անցնող ջրատարից ջուրը դուրս լցվելով քարուքանդ է արել գետից պաշտպանվելու համար իր ձեռք առաց միջոցները: Ջրատարից մինչև վերջին տարիները ջուր դուրս չէր գալիս, ինքը ինչ-որ կերպ փակել էր անցքը: Մեր նկարահանումների ժամանակ ինչպես և նշեց Լիլիթը, երեխաները տանը չէին, նրանց մի մասը ԵԿՄ անդամներ են և գտնվում էին ԵԿՄ ճամբարում: [color=#EF2929]Բազմազավակ, կարիքավոր ընտանիքին օգնության ձեռք մեկնելու կամ խնդրին լուծում տալ ցանկցող բարեգութ մարդիկ կարող են զանգահարել Լիլիթին՝ հետևյալ հեռախոսահամարով՝ 098-04-28-15[/color]: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր