11925 դիտում
21:18 25-07-2017
Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը. Էրդողան
Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են հակաօդային պաշտպանության C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը: Ինչպես հաղորդում է The Hurriyet-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք և Ռուսաստանի Դաշնությունն այս հարցում անհրաժեշտ բոլոր քայլերն արդեն ձեռնարկել ենք, ստորագրությունները դրված են, փառք Աստծո, C-400 համալիրները կտեսնենք մեր երկրում»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը կարծիք էր [url=https://www.defense.gov/News/Transcripts/Transcript-View/Article/1248644/media-availability-with-secretary-mattis-in-the-pentagon/]հայտնել[/url], թե ռուսական զենիթահրթիռային համակարգերը չեն համապատսխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին, որոնք գործում են Թուրքիայում:
[url=https://www.bloomberg.com/news/articles/2017-07-13/turkey-is-said-to-agree-to-pay-2-5b-for-4-russian-s-400-sams]Bloomberg[/url] գործակալության տվյալներով՝ գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 2.5 մլրդ դոլար:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ռուսաստանի հետ С-400-ի մատակարարման համաձայնագիրը կնքելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը. հաղորդում է [url=http://www.interfax.ru/world/572030]interfax.ru[/url]:
«Ալմազ-Անթեյ կոնցեռն» բաժնետիրական ընկերության մշակման և արտադրության հեռահար գործողության C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը նախատեսված է ռազմավարական և մարտավարական ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների և օդային հարձակման այլ միջոցների բարձրարդյունավետ խոցման համար ռադիոԷլեկտրոնային և հակազդման այլ տեսակների պայմաններում:
Համակարգը կարող է աերոդինամիկական թիրախներ խոցել մինչև 400 կիլոմետր հեռավորության վրա, ինչպես նաև մինչև 60 կիլոմետր հեռավորությամբ՝ բալիստիկ թիրախներ, որոնք վայրկյանում մինչև 4,8 կիլոմետր արագությամբ թռչում են մի քանի մետրից մինչև մի քանի տասնյակ կիլոմետր բարձրության վրա:
Նմանատիպ նյութեր
6004 դիտում
20:25 14-04-2019
Ռուսաստանը ողջունել է Թուրքիայի կոշտ դիրքորոշումը C-400 համալիրների հարցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3164 դիտում
17:00 06-09-2016
Ռուսաստանը դեռ չի ստորագրել Հնդկաստանի ու Չինաստանի հետ C-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագիրը
3445 դիտում
17:00 15-01-2021
Անկարան հունվարի վերջին Մոսկվայի հետ կքննարկի Ս-400-ի երկրորդ խմբաքանակի մատակարարման հարցը․ Էրդողան
Այս բաժնից
967 դիտում
21:18 28-12-2024
Պուտինը Տոկաևի հետ քննարկել է ադրբեջանական ինքնաթիռի միջադեպի մանրամասները
1114 դիտում
20:55 28-12-2024
Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
952 դիտում
20:33 28-12-2024
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել