Ռուսաստանը ողջունել է Թուրքիայի կոշտ դիրքորոշումը C-400 համալիրների հարցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանի կոշտ դիրքորոշումը՝ ի պատասխան այն ճնշումների, որոնք Անկարայի վրա գործադրում է Անկարան՝ ռուսական զենիթա-հրթիռային C-400 «Տրիումֆ» համալիրներ ձեռք բերելու առթիվ:
«Իսկապես աննախադեպ ճնշում է գործադրվում: Մենք ողջունում են բավական կոշտ և անվերապահ դիրքորոշումը, որն արտահայտում է նախագահ Էրդողանը»:
Պեսկովը հավելել է, որ նման կոշտ դիրքորոշումը Թուրքիային և Ռուսաստանին թույլ կտա երկխոսություն կառուցել երկրների միջև: Նրա խոսքով, այն երկրների քանակը, որոնք ի վիճակի են իրենց ինքնուրույնությունը պահպանել, «մատների վրա կարելի է հաշվել»: