Անկարան հունվարի վերջին Մոսկվայի հետ կքննարկի Ս-400-ի երկրորդ խմբաքանակի մատակարարման հարցը․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հունվարի վերջին Մոսկվայի հետ կքննարկի Ս-400-ի խմբաքանակի մատակարարման հարցը:
«Մենք ավարտին ենք հասցրել Ս-400-ի առաջին խմբաքանակի մատակարարման հարցով աշխատանքները, այժմ շարունակվում է մեր երխոսությունը Ռուսաստանի հետ երկրորդ խմբաքանակի մատակարարման հարցով: Այդ թեմայով հունվարի վերջին Ռուսաստանի հետ բանակցություններ կընթանան: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն տարբեր թեմաներ»,-ասել է Էրդողանը, հաղորդում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10469631]ТАСС[/url]-ը։