Այսօր գիշերը ՊՍԺ-ն ու «Բարսելոնան» մամլո ասուլիսներ կտան
ՊՍԺ-ն հայտնել է, որ այսօր մամլո ասուլիս է անցկացնելու:
Ասուլիսը կկայանա ամերիկյան Մայամի քաղաքում և կսկսվի տեղի ժամանակով 17:00-ին կամ՝ Երևանի ժամանակով 01:00-ին:
Ամենայն հավանականությամբ, ՊՍԺ-ն հանդես կգա «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի տրանսֆերի հարցով հայտարարությամբ:
Մամլո ասուլիսի մասին տեղեկությունից անմիջապես հետո «Բարսելոնան» հայտնել է, որ ՊՍԺ-ի ասուլիսից կես ժամ անց ասուլիս է տալու:
Հիշեցնենք, որ Նեյմարին ձեռք բերելու համար ՊՍԺ-ն պետք է վճարի 222 մլն եվրո. այդքան է կազմում բրազիլացու հրաժարագինը:


