Անտոնիո Կոնտե. Դիեգո Կոստայի հետ կապված իրավիճակը լիովին պարզ է
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատմել է թիմի հարձակվող Դիեգո Կոստայի հետ հարաբերությունների մասին:
«Այժմ ամեն ինչ հանգիստ է: Դիեգոն շատ կարևոր խաղացող է: Իրավիճակը լիովին պարզ է. նա ուրախ է մնալ մեր հետ: Նա ուրախ է, որ պայքարում է չեմպիոնության համար:
Կարծում եմ, որ նա երկար կմնա «Չելսիում»: Ես ամեն օր տեսնում եմ նրան և տեսնում եմ նրա վարքագիծը, հավատարմությունը: Նա հավատարիմ է թիմին և սիրում է ակումբը:
Չինական ակումբները իսկական սպառնալիք են, քանի որ շատ բարդ է նման իրավիճակում աշխատել: Նրանք շատ տարօրինակ առաջարկներ են անում, 60 մլն ֆունտ` Օսկարի համար: Դա չափազանց մեծ գումար է ֆուտբոլիստների համար», ասել է Կոնտեն: