Կոնտեն ծիծաղել է Դիեգո Կոստայի հարցազրույցի մասին հարցից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մամլո ասուլիսում ծիծաղել է թիմի հարձակվող Դիեգո Կոստայի հարցազրույցի մասին հարցից հետո:
Ավելի վաղը 28-ամյա հարձակվող լրագրողներին ասել էր, «Չելսին» իրեն վերաբերվում է, ինչպես՝ հանցագործին:
«Ես կգերադասեի այստեղ ծիծաղել: Հոյակապ է, հոյակապ: Կարող եմ ձեզ ասել, որ բոլոր նրանք, ովքեր աշխատում են «Չելսիում», գիտեն, թե ինչ էր տեղի ունեցել նախորդ մրցաշրջանում: Ծիծաղելի հարցազրույց է:
Ես շահագրգռված չեմ, որպեսզի շարունակեմ այս պատմությունը, այն իմ համար անցյալում է», ասել է Կոնտեն: