3400 դիտում
12:48 24-07-2017
Մեկնարկել է «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հուլիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացման հանդիսա վոր արարողությունը:
6-րդ փուլում ծրագրին մասնակցում է շուրջ 90 պատանի և աղջիկ՝ աշխարհի 10 երկրից (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Լիբանան, Հորդանան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեդիա):
Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհակալություն հայտնեց արիտունցիների ծնորղներին ու մանկավարժներին՝ նախարարությանը վստահելու և իրենց երեխաներին Հայրենիք ուղարկելու համար: «Շնորհակալ ենք նաև հյուրընկալ ընտանիքներին, որոնք իրենց հարկի տակ 10 օր շարունակ պահում և հոգ են տանում ձեր մասին, - նշեց Սփյուռքի նախարարը՝ նկատելով, - այս պահին «Արի տուն»-ը թևակոխել է ամենաակտիվ փուլ, երբ Հայաստանում է շուրջ 300 մասնակից: Բարո՛վ եք եկել Հայրենիք»:
Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ Հայաստանը ողջ աշխարհասփյուռ հայության, այդ թվում՝ արիտունցիների տունն է: «Ուրախ կլինենք, եթե որոշեք ձեր կրթությունը շարունակել Հայրենիքում, քանի որ Հայաստանի բուհերում նույնպես ապահովում են որակյալ կրթություն», - նշեց նա:
Այնուհետև նախարարը ամենակրտսեր մասնակցին՝ Սերոբ Գևորգյանին (Ռուսաստան) հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով վերնաշապիկը: Սերոբը նշեց, որ իրեն սիրով են ընդունել հյուրընկալող ընտանիքում և ինքը պատրաստվում է անմոռանալի օրեր անցկացնել Հայաստանում:
Վրաստանից Աննա Մացակյանը ներկաներին զարմացրեց իր պարային կատարմամբ: Հայ ազգագրական երգերի կատարումներով և ասմունքով հանդես եկան ծրագրի մյուս մասնակիցները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1864 դիտում
13:05 26-06-2017
Մեկնարկել է «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
6239 դիտում
21:00 04-08-2017
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
1107 դիտում
13:15 11-08-2014
Մեկնարկել է «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլը
Այս բաժնից
982 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»