Ռումինիայում պարաշյուտով վայրէջքի ժամանակ 12 ամերիկացի զինվորական է վիրավորվել
12 ամերիկացի զինվորական է վիրավորվել Ռումինիայում պարաշյուտով վայրէջք կատարելու հետևանքով: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` միջադեպը տեղի է ունեցել Swift Response 17-1 վարժության շրջանակներում:
Զինվորականները հոսպիտալացվել են: Նրանք կոտրվածքներ չունեն, նկատվել է միայն զգվածություն:
Ներկա պահին հիվանդանոցում է միայն մեկ զինվորական: