Ամերիկացի ինժեները պարաշյուտով թռել է՝ պարանները մաշկին կապած. տեսանյութ
Կալիֆորնիացի 28-ամյա Ջոշ Միրամանտը՝ սուր զգացողությունների սիրահար լինելով, Թայլանդում ապշեցուցիչ քայլի է գնացել, որին դժվար կլիներ հավատալ, եթե չլիներ տեսանյութը:
Ջոշը 115 մետր բարձրություն ունեցող ժայռից պարաշյուտով թռել է՝ պարանները կապելով… մաշկից:
Նման թռիչք կատարելու համար ամերիկացի էքստրեմալը Թայլանդում պատրաստվել է ընդամենը երեք շաբաթ, այդ ընթացքում կատարելով 21 թռիչք:
«Դա իսկապես արտակարգ էր: Բոլորն ինձ հարցնում էին, թե որքանով նման թռիչքը ցավ պատճառեց: Իսկ ես թռիչքի ժամանակ որևէ ցավ չեմ զգացել: Ստացածս ադրենալինի համեմատ ցավը ոչինչ է: Ես այնպիսի զգացողություններ ունեի, որ ցավ զգալու ժամանակ չունեի», ասել է Ջոշը: