211652_close_icon
views-count2829 դիտում article-date 15:47 12-07-2015

Վարդավառի տոնին նվիրված ուրախ միջոցառումներ` մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

Քրիստոսի Պայծառակերպության տոնին` Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների համատեքստում, նախապես մշակված ծրագրով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տարբեր միջոցառուներ են կազմակերպվել: վարչական շրջաների մի մասն օրն սկսել է տոնական զարդարված ջրցան մեքենաների ավանդական շքերթով, որի ընթացքում ջրվել ու մաքրվել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական բազմաթիվ փողոցներ: Վարդավառին նվիրված ամենաաշխույժ եռուզեռը վարչական շրջանների շատրվաններ ու ջրային այլ կառույցներ ունեցող հատվածներում են տեղի ունեցել, ուր նաև դույլեր են բաժանվել: Տեղերում երեխաներին բազմաթիվ անակնկալներ են մատուցվել, առանձին դեպքերում նաև հյուրասիրություն է ապահովվել: Ջրային հրավառությունից զերծ չեն մնացել նաև երևանյան բակերը, ուր միմյանց վրա ջուր ցողելու ակտիվությամբ որոշ դեպքերում ծնողներն իրենց երեխաներին բնավ էլ չեն զիջել: Երևանցիներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքային իշխանություններին`մայրաքաղաքում հերթական անգամ իսկապես տոնական մթնոլորտ ապահովելու համար:

Նմանատիպ նյութեր