12884 դիտում
15:26 23-07-2017
Թուրքական բանտից փախուստ կատարած Սևան Նշանյանը պատմել է այնտեղ անցկացրած տարիների մասին
Թուրքական բանտից փախուստ կատարած պոլսահայ գրող, լեզվաբան և գործարար Սևան Նշանյանը նոր մանրամասներ է բացահայտել թուրքական լրատվամիջոցներին և պատմել բանտում անցկացրած 3.5 տարվա մասին:
Ինչպես գրում է թուրքական Birgun պարբերականը, Նշանյանը շնորհակալություն է հայտնել բանտում եղած ժամանակահատվածում իրեն աջակցած ու տարբեր հարցերում օգնության ձեռք մեկնած գաղափարակից ընկերներին, ընտանիքին ու այլոց:
Նշանյանը կատակել է, որ նա հավանաբար Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ տեղ կգտնի որպես հեծանվով երթևեկող առաջին դատապարտյալ: Բաց ռեժիմի բանտ անցնելուց հետո որոշակի ժամանակահատվածներում բանտի տարածքից դուրս գալու թույլտվություն ստացող Նշանյանը պատմել է, որ Ֆոչա բանտում գտնվելու ընթացքում հասցրել էր ոչ միայն հեծանվային զբոսանքներ կազմակերպել, այլև թափառել անտառներում ու Էգեյան ծովի ափին խնջույքներ նախաձեռնել:
Սակայն 17 տարվա ազատազրկման դատապարտված պոլսահայ գրողի համար միշտ չէ, որ բանտային պայմաններն այդքան դյուրին են եղել:
Իր ազատազրկման առաջին 6 ամիսը Նշանյանն անցկացրել է ամբողջովին մեկուսացված, աշխատել է թուրքերեն լեզվի զարգացման պատմության մասին իր գրքի վրա, մշակել թուրքերեն ու օսմաներեն բազմաթիվ բառեր:
Ավելի ուշ Նշանյանին է խցում միացել թուրք մի դատախազ, որի հետ պոլսահայ մտավորականը հնարավորություն է ունեցել դիտել ու քննարկել ֆիլմեր, ինչպես նաև ֆուտբոլ խաղալ: Այդ ընթացքում էր, որ նրա 11 տարվա պատիժը երկարաձգվել էր մինչև 17 տարի:
Ավելի ուշ Նշանյանը բանտում ստանձնել է տեղի գրադարանի հիմնման գործը, զբաղվել է նաև բանտի այգու մշակմամբ:
Անցյալ տարի Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Նշանյանը հայտնվել է բանտում օր օրի շատացող հակապետական դատապարտյալների նոր շրջապատում, որոնց մեծ մասը բաղկացած էր քրդերից:
Արդեն Ֆոչայի բաց ռեժիմի բանտ տեղափոխվելուց հետո Նշանյանը մի փոքր շունչ է քաշել, ըստ նրա՝ անվտանգության ուժերը փորձել են շատ չճշնել նրան՝ մտածելով, թե գրող լինելու պատճառով կարող է փորձանք բերել նրանց գլխին:
Նշանյանը պատմում է, որ իր դեմ ավելացող նոր դատական գործերն ու իշխանությունների չփոխվող դիրքորոշումը ահազանգ էին, որ պետք է փախչել բանտից:
Ավելի վաղ նա լրատվամիջոցների հետ զրույցում ակնարկել էր, որ կարողացել է լքել բանտը կաշառքի միջոցով, իր իսկ բացատրությամբ՝ օգտվելով պետական համակարգի առկա թերություններից:
Նմանատիպ նյութեր
2024 դիտում
18:20 04-08-2019
Արայիկ Հարությունյանը պատմել է Երուսաղեմում իր անցկացրած արձակուրդի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
9519 դիտում
23:27 31-01-2017
Ինչպես են փոխվել «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի դերասանները տարիների ընթացքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
3670 դիտում
11:44 17-05-2019
Թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
Այս բաժնից
1252 դիտում
23:48 22-12-2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի
1165 դիտում
23:04 22-12-2024
Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն է սպասում
1669 դիտում
21:07 22-12-2024
Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարևոր ջրբաժանում է. Վարդան Օսկանյան