211652_close_icon
views-count2027 դիտում article-date 18:20 04-08-2019

Արայիկ Հարությունյանը պատմել է Երուսաղեմում իր անցկացրած արձակուրդի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Անցած մի քանի օրերին արձակուրդս անցկացրի Երուսաղեմի հայկական թաղամասում: Անցած մարտին Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով գործընկերների հետ այցելել էինք Երուսաղեմ ու ծանոթացել մեր պատրիարքության ծառայությանը, խնդիրներին, համայնքի հարցերին: Այդ այցից հետո որոշել էի արձակուրդը նույնպես անցկացնել Երուսաղեմում՝ խորությամբ հասկանալու առկա խնդիրները: Անցած օրերին հանդիպում ունեցա Նուրհան պատրիարքի հետ, համայնքային կազմակերպությունների՝ «Հայ մարմնակրթական ընդհանուր միության», «Հայ օգնության միության», «Հայ երիտասարդաց միության» նախաձեռնությամբ հանդիպումներ ունեցա նրանց անդամների հետ, ներկայացրի Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, միավորված՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցող փոփոխությունները: Հնարավորության դեպքում կրկին այցելություններ կունենամ Երուսաղեմ, որովհետև այստեղ է կուտակված մեր մշակույթի մի կարևոր մասը, որը լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի, և այդ գիտելիքը Հայաստան վերադարձնելու անհրաժեշտություն կա, ինչի վերաբերյալ հանդես եմ գալու նախաձեռնությամբ: Առանձնահատուկ ուզում եմ նշել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի դերը Երուսաղեմում մեր ներկայության պահպանության հարցում: Մեր նախարարությունն իր հնարավորությունների սահմանում աջակցելու վարժարանի զարգացմանը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր