Ուկրաինայում կալանավորված Ռուսաստանի քաղաքացին մեղադրվել է ահաբեկչության մեջ
Ուկրաինայի Անվտանգության ծառայության պետ Վասիլ Գրիցակը հայտարարել է, որ Ուկրաինայում կալանավորված Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Ագեևի դեմ մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության գործով: Այդ մասին գրում է TACC-ը:
Ուկրաինական կողմը պնդում է, որ Ագեևը Լուգանսկում պայմանագրային ծառայող է եղել: Ռուսական կողմը դա հերքում է:
Ձերբակալվածն այժմ գտնվում է Ստարբելս քաղաքում, և նրան թույլ են տվել հանդիպել մոր հետ: