Ան-148 ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում
Ռուսաստանի Պենզա քաղաքից Սոչի թռչող Ան-148 ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում` թռչունների երամի հետ բախումից հետո: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ինքնաթիռի օդաչուն բարձրություն հավաքելու ժամանակ բախվել է երամին և շարժիչներից մեկի անսարքության մասին կասկած հայտնել:
Ինքնաթիռը հարկադիր վայրէջքի համար ուղարկվել է Սարատովի օդանավակայան:
Ինքնաթիռում եղել է 80 ուղևոր: