Այս տարի տարկետման իրավունքով անվճար տեղերը հիմնականում զբաղեցրել են տղաները. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շրջանառվող տեղեկությունների համաձայն, այս տարի պետական բուհերում հատկացված տարկետման իրավունքով անվճար տեղերը հիմնականում զբաղեցրել են տղաները: Խոսվում է, որ դրա հեռահար նպատակներից մեկը պետք է լինի՝ գոնե միառժամանակ խուսափել պարտադիր ժամկետային զինծառայությունից:
Մի շարք բուհեր ուղղված մեր հարցումները, սակայն, ցույց տվեցին, որ, ամեն դեպքում, վիճակագրությունը չի վկայում նման երևույթի ցայտուն դրսևորման մասին, որոշ բուհերում անգամ հակառակ պատկերն է: Իսկ, օրինակ, Երևանի պետական համալսարանում այդ առումով առկա պատկերը մնաց անհայտ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: