«Կործանարար ուղի ենք ընտրել. պետք է կանգ առնել, որովհետև այսպես շարունակել հնարավոր չէ». Past.am
[url=https://past.am/?p=230717&l=am&fbclid=IwAR3x0vu19Tb6ZoClWAFVfrQpYK9Q98BkCGhRqs13N1kaz7mA0BWubbtRN00]Past.am[/url]-ը գրում է. Այսօր ունենք մի իրավիճակ, երբ հասարակության մի հատված մի քանի օրով կարող է դառնալ սահմանադրագետ, իրավաբան ու փաստաբան: Գրեթե նույն տրամաբանությունն է, երբ սահմանային լարվածության ժամանակ Հայաստանում ռազմական փորձագետների կտրուկ աճ է գրանցվում:
Փաստաբան Լուսինե Սահակյանն այս միտումը նախ ազգային առանձնահատկության հետ է կապում:
«Մարդիկ չեն զբաղվում այն գործով, որով պետք է զբաղվեն և չեն խոսում նրանից, ինչից հասկանում են: Եվ այս դեպքում, իհարկե, շատ լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս: Իսկ վերջին ժամանակահատվածում խնդիրն ավելի սուր է, որովհետև, չգիտես ինչու, մարդկանց իրականում թվաց, որ իրենք փոփոխությունների հեղինակ են և կարող են քննարկել ամեն ինչ, այդ թվում՝ այն, ինչից գաղափար չունեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Սահակյանը՝ նկատելով, որ իրավիճակից բխող խնդիրներն ավելի սուր ու ակնհայտ են դառնում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ գործի:
«Կարծիքներ՝ մի ծայրահեղությունից՝ մյուս ծայրահեղություն: Դրանք արտահայտում են մարդիկ, որոնք ընդհանրապես նշված թեմայի հետ որևէ առնչություն չունեն:
Նրանք նույնիսկ ընտանեկան մակարդակում չեն կարող այդ հարցը քննարկել, բայց իրավաբանության հետ աղերս չունեցող կարծիքներ արտահայտելով՝ նրանք հասարակական դաշտում կարծիք են ստեղծում:
Մանրամասներն՝ [url=https://past.am/?p=230717&l=am&fbclid=IwAR3x0vu19Tb6ZoClWAFVfrQpYK9Q98BkCGhRqs13N1kaz7mA0BWubbtRN00]այստեղ[/url]