211652_close_icon

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի այցը «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count17836 դիտում article-date 08:23 22-07-2017
Երևանաբնակ հարյուրավոր երեխաներ այս օրերին իրենց ամառային հանգիստն են անցկացնում մարզային ճամբարներում՝ ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շրջանակում: Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաների առօրյային ծանոթանալու և ճամբարականներին գեղեցիկ անակնկալ մատուցելու նպատակով հուլիսի 21-ին ճամբարում կազմակերպված միջոցառմանն ու ավանդական խարույկահանդեսին մասնակցել է նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին: Երեխաներն իրենց տպավորություններով են կիսվել, ինչպես նաև գոհունակություն հայտնել վարչական շրջանի ղեկավարին՝ նշելով, որ ճամբարային այս օրերն իրենց մանկության գեղեցիկ ու անմոռաց էջերից են: Ա.Ուլիխանյանը նաև նվերներ է հանձնել ճամբարի տնօրինությանը և երեխաներին` ճամբարականների հետ միասին մասնակցելով խարույկահանդեսի ուշագրավ տոնակատարությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր