211652_close_icon
views-count20169 դիտում article-date 21:00 10-07-2015

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի քթի տակ ստեղծվում է մինի աղբանոց, իսկ տարածքում տիրում է գարշահոտություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում է, որ Երևանը համատեղ ուժերով պետք է կանաչապատվի ու դրան զուգահեռ իր կարգադրությամբ վարչական շրջանների ղեկավարները իրենց «կանտռոլի տակ» են պահում աղբահանությունը` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի քթի տակ տիրում է գարշահոտություն և ստեղծվում աղբի բուրգեր: Բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Տեսնես ո՞ւմ կարճ խելքով անցավ շուկայի միջից աղբի արկղերը տեղափոխել այդտեղ: Կոմունիստների ժամանակ շուկայի տարածքում հատուկ աղբի համար հատկացված տեղ կար և ոչ ոք չէր զգում այդ գարշահոտութունը, աղբը կանոնոնավոր տանում էին, շաբաթն էլ մեկ անգամ հատուկ հեղուկներով և քլորաջրով լվանում էին, մինչդեռ, երևի, թաղապետարանի չինովնիկներին «գլյուկազա է տալիս» էդ գարշահոտությունը: Ասում են` տուրիզմին զարկ տվեք, տուրիստները էստեղից են գնում Գառնի, Գեղարդ ու ականատես են լինում այդ հակահիգիենիկ վիճակին, մինչդեռ Նոր Նորքի թաղապետարանի համապատասխան կառույցների աշխատակիցները հայտնվում են տուրիստների ամենավերջին բառապաշարի կիզակետում: Ստացվում է, որ թաղապետարանը այնպես է աշխատում, ինչի համար կարելի է ասել` «Սևին սապոնն ինչ կանի, խևին` խրատը»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր