211652_close_icon
views-count16065 դիտում article-date 22:45 16-01-2017

Հայաստանում այս տարի ծնված առաջին երեխային այցելեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ծառայողները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը հունվարի 4-ին տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Հայաստանում 2017 թ.-ին առաջին երեխան ծնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատանը: Ծնողները՝ Արմենն ու Աննան, բնակվում են Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածում և աղջիկը, որի անունը դրել էին Մարի, նրանց երկրորդ աղջիկն է: Հրապարակումից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ներկայացուցիչները անակնկալ այցելեցին ամուսիններին և նվերներ հանձնեցին ծնողներին: Վարչական շրջանի ղեկավարի կողմից երեխային հանձնվեց նաև խաչ, որը օրհնվել էր Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանի հարևանությամբ կառուցված Սուրբ Աստվածամայր եկեղեցում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/04/1055322/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հիրավի՝ հայ մեծ բանաստեղծի այս տողերը․ «Թե աշխարհում փակ դռներ կան, Թող որ բացվեն այս գիշեր Ու նոր տարին նոր խնդությամբ Թող ներս հորդի այս գիշեր: Թե կան լացող, տխուր աչքեր, Թող ծիծաղեն այս գիշեր, Կանչող ձեռքերն իրար հասնեն, Հրաշք ապրեն այս գիշեր: Թե մոլորված անցորդներ կան, Դարձի թող գան այս գիշեր, Սրբագործված սիրով մտնեն Իրենց օջախն այս գիշեր: Թե կան բախտի փշոտ ճամփեք, Թող ծաղկունքով կանաչեն, Ու երջանիկ սպասումով Բոլորն արբեն այս գիշեր...» կարելի է նվիրել Երևանի Նոր-Նորքի 9-րդ զանգվածում բնակվող երիտասարդ ամուսիններ Արմենին և Աննային։ Մինչ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 12-ին, երբ հնչում է ժամացույցի զանգերը, Աննան, որ սպասում էր իր 2-րդ բալիկին, ցավեր է ունենում և նրան շտապ տան անդամները ամուսնու՝ Արմենի գլխավորությամբ, տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծնարան։ Ու այդտեղ գործի են անցնում Հիպոկրատին հավատարիմ երդում տված բժիշկները։ ժամը 1։30-ին՝ աքաղաղի տարում, ծնվում է 2-րդ երեխան Արմենի և Աննայի աղջիկը՝ Մարին։ Աստծո կամոք երեխան ծնվում է առողջ ու այս պահին ծնողները իրենց բերկրանք են ապրում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր