Ավանցի 30 երեխաներ շուրջ 20 օր կհանգստանան Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում
ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաներ հուլիսի 28-ից օգոստոսի 16-ը իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի և Հանքավանի մարզաառողջարանային ճամբարներում: Ավան վարչական շրջանի թվով 30 երեխաներ կհանգստանան Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում:
Երեխաների ծնողների հետ են հանդիպել Ավան վարչական շրջանի աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի, ինչպես նաև կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցները: Հարկ է նշել, որ երեք հերթափոխով ընդհանուր առմամբ ճամբարներում ամառային հանգիստը կանցկացնեն 1215 երեխաներ, որոնց պարբերաբար այցելում են քաղաքապետարանի պատասխանատու վարչությունների պետերը, վարչական շրջանների ղեկավարները և ծնողները:
Երևանի քաղաքապետարան