Արցախի ԱԺ-ի կատարած ընտրությունը արտացոլում է արցախցիների ցանկությունը. Ահարոն Ադիբեկյան
«Տասը տարվա ընթացքում ակնառու դրական զարգացումներ կան: Բնակչության թիվը տասնմեկ հազարով աճել է, ՀՆԱ-ն աճել է, հատուկ ծրագրեր են իրականացվել՝ ուղղված նորաստեղծ ընտանիքներին, ծնելիության աճին»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն, անդրադառնալով Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին:
Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ հարցում են անցկացրել Արցախում: Ըստ արդյունքների՝ 75 տոկոսը կողմ էր, որ Բակո Սահակյանը շարունակի պաշտոնավորել, իսկ 10-12 տոկոսը նախապատվությունը տվել էր Վիտալի Բալասանյանին:
«Այսպիսով՝ Արցախի Ազգային ժողովի ընտրությունը մեծամասամբ արտացոլում է ժողովրդի ցանկությունը»,- ասաց սոցիոլոգը: