5175 դիտում
19:43 18-01-2017
Էլ տեղ չկա. միջանցքում կանգնելն իմաստ չունի. Ահարոն Ադիբեկյան
Պարտերում նստած է ՀՀԿ-ն, ամֆիթատրոնում տեղավորված են ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կանխատեսում արեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Ադիբեկյանի խոսքով՝ շատերին թվում է, թե եթե սիրուն ծրագիր են գրում, հանդես են գալիս մի քանի հեռուստաընկերություններով, ասուլիս են տալիս, ապա բոլորը ոգևորված գնում, իրենց ձայնը նրանց են տալիս, ինչը, ըստ սոցիոլոգի՝ այդպես չէ. «Մեզ նման աղքատ երկրում, որտեղ արտագաղթն առաջնահերթ խնդիրներից մեկն է, գաղափարական հենքի վրա քաղաքական ուժ դառնալն անիմաստ է:
Դու գոնե պետք է ՏԻՄ ընտրություններում ստեղծես սոցիալական հենքը, որի ձայների հիման վրա կարողանաս գալ մեծամասնության, կամ գոնե մտնես ԱԺ: Հիմա քանի որ այս ընդդիմադիր ուժերից միայն ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն են պահպանում իրենց դիրքերը ՏԻՄ ընտրություններին, այսինքն՝ ունեն լայն սոցիալական բազա, նրանց հավակնությունները՝ մտնել նոր խորհրդարան, բավականին մեծ են, և այդպես էլ երևի կլինի»:
Ադիբեկյանը նաև նշեց, որ նորաստեղծ քաղաքական ուժերը չեն կարող մրցակցել «դասական, առաջնորդող քաղաքական ուժերի» հետ: Հետևաբար՝ նա կարծում է, որ ապագա խորհրդարանում կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, իսկ «Ժառանգության» խնդիրը հարցականի տակ է, որովհետև «Րաֆֆի Հովհաննիսյանը չի երևում»:
Նմանատիպ նյութեր
3942 դիտում
22:43 14-09-2016
Հիբրիդային պատերազմն ընթանում է հիմնականում երեք ոլորտներում. Ահարոն Ադիբեկյան
4201 դիտում
14:45 14-03-2017
Ընտրողների 7%-ն է ակնկալում նյութական բարիք. դա մեծ թիվ չի. Ահարոն Ադիբեկյան
Այս բաժնից
913 դիտում
16:06 04-02-2025
Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան
883 դիտում
15:39 04-02-2025
Պարոն Ավինյանը մանիպուլացնում է ու հատուկ մոլորեցնում մարդկանց. Հայկ Մարության