3894 դիտում
22:43 14-09-2016
Հիբրիդային պատերազմն ընթանում է հիմնականում երեք ոլորտներում. Ահարոն Ադիբեկյան
Մեր դարաշրջանի յուրահատկությունն այն է, որ բախումները բացի ռազմական գործողություններից տեղափոխվում են նաև այլ ոլորտներ. ԶԼՄ, դիվանագիտություն, տնտեսություն, որոշ դեպքերում նաև մշակութային ոլորտ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
«Բոլորն էլ գիտեն, որ պարտադիր չէ, որ ատոմային զենք ունեցող երկրները պայքարեն պատերազմի դաշտում, պայքարը տեղափոխում են այլ ոլորտներ: Հիմա ռուս-ամերիկյան և ռուս-եվրոպական բախման ամբողջ երանգավորումը հիմնականում տնտեսական, մշակութային և առևտրային ոլորտներն են, անգամ սպորտը: Մեր և Ադրբեջանի միջև պատկերն այլ է. տնտեսական ոլորտում պայքարը միանշանակ բացակայում է, հիբրիդային պատերազմն ընթանում է հիմնականում երեք ոլորտներում՝ պատերազմի դաշտ, ԶԼՄ ոլորտ և դիվանագիտություն»,- ասաց սոցիոլոգը:
Ադիբեկյանի դիտարկմամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվական պայքարում հայկական կողմը հաղթանակներ է գրանցում. «Օրինակ, Խոջալուի մասին Ադրբեջանն արդեն լռում է, որովհետև մեր հետազոտողները կարողացան ապացուցել, որ դա կեղծիք է, ԶԼՄ-ները տարբեր լեզուներով աշխարհով մեկ կարողացան հայտարարել իրականությունը: Մնում է դիվանագիտությունը, մենք զիջում ենք դիվանագիտական մարտադաշտում, որովհետև հայկական կողմը ոչ թե ինչ-որ բան առաջարկող է, այլ առաջարկին արձագանքող»:
Նմանատիպ նյութեր
5127 դիտում
19:43 18-01-2017
Էլ տեղ չկա. միջանցքում կանգնելն իմաստ չունի. Ահարոն Ադիբեկյան
4147 դիտում
14:45 14-03-2017
Ընտրողների 7%-ն է ակնկալում նյութական բարիք. դա մեծ թիվ չի. Ահարոն Ադիբեկյան
Այս բաժնից
742 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը