Պաշտոնից ժամանակավորապես հեռացվել են Վրաստանի հակահետախուզական և սահմանային ոստիկանության ղեկավարները
Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզական և սահմանային ոստիկանության ղեկավարները պաշտոններից ժամանակավորապես հեռացվել են: Այս մասին հատուկ հրավիրված ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:Այս մասին հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%B4%D5%B8%D6%82%D5%AD%D5%A9%D5%A1%D6%80%D5%AC%D5%AB%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%AB-%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B4%D5%A2-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF/]aliq.ge[/url]-ն, հղում անելով Rustavi2 հեռուստաալիքին:
Պաշտոնից նրանց հեռացումը պայմանավորված է ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգման փաստի հետ: Մղեբրիշվիլիի հայտարարության համաձայն՝ պաշտոնյաներն իրենց աշխատանքին չեն վերադառնա մինչև Մուխթարլիի գործը չավարտվի: