211652_close_icon
views-count38455 դիտում article-date 21:35 20-07-2017

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը այցելեց ՊՊԾ գնդի տարածքում մեկ տարի առաջ զոհված ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի ընտանիքին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՊՊԾ գնդի տարածքում մեկ տարի առաջ զոհված ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահվան տարելիցի կապակցությամբ հուլիսի 20-ին նրա ընտանիք է այցելել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Ցավակցություն հայտնելով ընտանիքի անդամներին՝ վարչական շրջանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ցանկացած հարցով սատարել նրանց՝ հնարավորինս փարատելու Գագիկ Մկրտչյանի վաղաժամ մահվան վիշտը: Վարչական շրջանի ղեկավարը նոր բնակարան ստանալու կապակցությամբ ընտանիքին է նվիրել հեռուստացույց, իսկ Գ. Մկրտչյանի որդուն` Մհեր Մկրտչյանին, ով այս տարի առաջին անգամ պետք է հաճախի դպրոց, Ա. Ուլիխանյանը նվիրել է դպրոցական պարագաներ` մաղթելով հաջողություններ ուսման մեջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր