78281 դիտում
19:22 10-01-2017
Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների մեծ մասի կարծիքով՝ պատգամավորության անցողիկ թեկնածու է համարվում նաև Ղուկաս Ուլիխանյանը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն ռեյտինգային քվեարկության ներկայացնող իր թեկնածուներին ընտրում է շատ մանրակրկիտ՝ հաշվի առնելով թե՛ ինտելեկտը, թե՛ կենսագրությունը, թե՛ քաղաքական փորձառությունը։ Հետաքրքիր է, բայց իսկապես ջանք է թափվում, որ առաջադրվեն հանրության վստահությունը վայելող թեկնածուներ։
Մասնավորապես, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում կատարած մեր ուսումնասիրությունից պարզեցինք, որ այստեղ բնակչության մի ստվար հատված պատրաստ է քվեարկել ԵԿՄ վարչության փոխնախագահ, առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանի օգտին։ Ղ. Ուլիխանյանի թեկնածության ընտրությունը պատահական չէ։ Նա եղել է ԱԺ պատգամավոր, հեղինակել է մի շարք օրենքներ։
Ղ. Ուլիխանյանը դեռ ուսանողական տարիներից զինվորագրվել է ազատագրական շարժմանն ու «Նիկոլ Դուման» ջոկատի կազմում մասնակցել Հայաստանի, Արցախի սահմանների պաշտպանությանը։
Այսօր Ուլիխանյանը Երկրապահի վարչության փոխնախագահն է։
Հիշեցնենք, որ Ղ. Ուլիխանյանի եղբայրը՝ Արմեն Ուլիխանյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է եւ ասում են՝ քաղաքապետի հետ սերտ, ջերմ հարաբերություն ունեցող թաղապետերից է։
Ամեն դեպքում՝ մասիվցիներն ասում են, որ իրենք ժամանակին սիրով իրենց տարածքից պատգամավոր ընտրել են Ղ. Ուլիխանյանին, սիրով թաղապետ են ընտրել Ղուկասի եղբորը եւ այս անգամ էլ պատրաստ են քվեարկել Ուլիխանյանի օգտին։
Նմանատիպ նյութեր
3819 դիտում
09:10 28-04-2017
Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
982 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1327 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1147 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան