211652_close_icon
views-count10032 դիտում article-date 12:57 20-07-2017

Տարոն Մարգարյանն այցելել է Արցախի ՊԲ զորամասերից մեկը, հանդիպել երևանաբնակ ժամկետային զինծառայողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանի, ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Երեմյանի և Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ միասին այցելել է Արցախի ՊԲ զորամասերից մեկը, հանդիպել երևանաբնակ ժամկետային զինծառայողներին, ծանոթացել զինվորների ծառայության պայմաններին: Զրուցելով երևանաբնակ զինծառայողների հետ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատասխանատու և կարևոր առաքելություն է, ու վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին: Շնորհակալություն հայտնելով բոլոր զինվորներին և սպայական անձնակազմին հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների խիզախության շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում արարելու և ապահովելու հայկական երկու հանրապետությունների աստիճանական զարգացումը: Զինվորներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին՝ մշտական ուշադրության և աջակցության, այդ թվում նաև իրենց ծնողների հետ հենց ծառայության վայրում պարբերաբար հանդիպումներ ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Նրանք նաև վստահեցրել են քաղաքապետին, որ մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ են պաշտպանում հայրենիքի սահմանները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր