13966 դիտում
19:58 19-07-2017
Ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից. Շարմազանովի պատասխանը Չավուշողլուին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելուն առնչվող հայտարարությանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է.
«Մի պետություն, որը բացահայտ աջակցել և աջակցում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությանը, անելիք չունի Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Արցախյան զինուժը եղել և մնալու է Արցախում միշտ մի պարզ պատճառով. այն պիտի պաշտպանի իր սուրբ ու ազատ հայրենիքի անդորրը: Եվ վերջում, զավեշտալի է, երբ օկուպանտը խոսում է խնդրի խաղաղ կարգավորումից: Դուք անհեթեթ կոչեր անելու փոխարեն ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից»:
Նմանատիպ նյութեր
9874 դիտում
10:55 21-02-2017
Մեզ ազատեք ամենօրյա սպառնալիքից. ճնշումներից բողոքում են դպրոցների տնօրենները. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
844 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
757 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը