9874 դիտում
10:55 21-02-2017
Մեզ ազատեք ամենօրյա սպառնալիքից. ճնշումներից բողոքում են դպրոցների տնօրենները. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Երեկ «ՉԻ» խմբագրություն են դիմել Արարատի մարզի խոշորագույն դպրոցների տնօրեններ, որոնք ահազանգում են իրենց նկատմամբ արձանագրվող ճնշումների մասին։
«Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ Արարատի մարզի, ինչպես նաև ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարները մշտապես անհանգստացնում են մեզ պահանջելով ներգրավվել նախընտրական պայքարին դպրոցներում անցկացնենք արշավ իրենց նախընտրած թեկնածուների օգտին։
Այս հանգամանքը մեզ խիստ անհանցստացնում է, քանի որ դրա պատճառով մեր ղեկավարած կրթօջախներում ստեղծվել է լարված մթնոլորտ։ Մի քանի անգամ փորձել ենք հրաժարվել Ալիկ Սարգսյանի ու Արամայիս Գրիգորյանի հանձնարարականներից, բացատրել ենք, որ չենք կարող խառնվել այդ հակամարտությանը, և դպրոցի կոլեկտիվին ու ծնողներին կողմ դարձնել։ Դա արգելվում է և օրենքով, և բացի այդ էլ դրա բարոյական իրավունքը մենք չունենք»։
Նամակի վերջում տնօրեններն արձանագրում են. «Խնդրում ու ակնկալում ենք, որ դուք մեր անհանգստությունը բարձրաձայնելով տեղ հասցնեք ՀՀ վարչապետին և ԿԳ նախարարին։ Հուսանք համապատասխան միջամտություն կլինի, և մենք էլ կազատվենք ամենօրյա սպառնալիքներից»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
13963 դիտում
19:58 19-07-2017
Ազատեք Կիպրոսը ձեր օկուպացիոն ներկայությունից. Շարմազանովի պատասխանը Չավուշողլուին
4290 դիտում
10:19 26-05-2016
Դաշնակցական մարզպետը դպրոցների տնօրեններին հրամայել է վերադարձնել արտագաղթածներին. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1342 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1297 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7741 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով