211652_close_icon
views-count1816 դիտում article-date 15:42 12-02-2025

Սոցապը վտարում է արցախցիներին․ գազն ու հոսանքն անջատել են, հացից զրկել, ասում են՝ շենքը պետք է ազատեք. Oragir.News

Արցախցիները վրդովված են, վիրավորված ու հուսահատված. բռնի տեղահանումից հետո իրենց տեղավորել են Տավուշի մարզի Դիլիջանի գիշերօթիկ դպրոցի շենքում: Սկզբում բարերարներն են օգնել՝ սննդով ու այլ անհրաժեշտություններով: Շենքում գործել է ճաշարանը, աշխատել է նաև խոհարար, ով սնունդ է պատրաստել բռնի տեղահանված արցախցիների համար:

Հիմա, երբ շենքը տրամադրել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, արցախցիներին կրկին անելանելի իրավիճակում են թողել. անջատել են էլեկտրամատակարարումը, ջուրը, ճաշարանը չի գործում, բարերարները վերջին օգնությունն են հասցրել՝ սննդի տեսքով: Ստեղծել են բոլոր պայմանները, որ արցախցիները շենքն ազատելու այլընտրանք չունենան:

Ձմռան կեսին անջատել են գազն ու հոսանքը, որ շենքում պատսպարվելն անհնարին դառնա։

Արցախցիները չգիտեն՝ ինչ անել ու ուր գնալ. Սոցապ նախարարությունից եկել ու ասել են, որ շենքը պետք է ազատեն, քանի որ այդտեղ պետք է վերանորոգում սկսվի:

Ծայրահեղ պայմաններում ապրող արցախցիները, որոնց մի մասն անչափահաս երեխաներ ունի, կանգնել են օրվա հացի ու տանիքի խնդրի առջև: Ասում են՝ իրենց հանդեպ ակնհայտ վատ վերաբերմունք են տեսնում, ընդհուպ՝ պետական մակարդակով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր