Արսեն Վենգեր. Ես սխալ գործեցի, որից օգտվեցին մրցակիցները
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ սխալ է գործել՝ երկարաձգելով ակումբի հետ պայմանագրի կնքումը:
«Իմ համար հաջորդ մրցաշրջանն այլ է լինելու, քանի որ նախկինում իմ ապագայի մասին շահարկումները անվերջ էին դարձել, կրկնվում էին յուրաքանչյուր մամուլի ասուլիսում:
Հնարավոր է, որ ես սխալ գործեցի և թույլ տվեցի, որ նման բան լինի, քանի որ շուտ չէի կողմնորոշվել իմ ապագայի հարցում:
Կարծում եմ, որ ինչ որ պահի ես չմտածեցի, որ իմ ապագայի հետ կապված անորոշությունը կարող է մեր մրցակիցներին առավելություն տալ: Նրանք իսկապես առավելություն ստացան, քանի որ մեր մոտ անորոշության մթնոլորտ էր ստեղծվել՝ իմ անձի շուրջ: Դա մեզ վնաս տվեց», ասել է Վենգերը:


