211652_close_icon
views-count1153 դիտում article-date 14:47 25-03-2023

«Ամեն ինչ էլ կար, օգտվեցին ու եկան». Սերժ Սարգսյանը` ՔՊ-ի իշխանության գալու մասին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։ Այսօր լրանում է նախկին վարչապետի, ազգային-պետական գործչի մահվան 16-րդ տարելիցը։

Լրագրողի հարցին` Անդրանիկ Մարգարյանը հայրենանվեր, պետականանվեր գործչի օրինակ էր, ինչո՞ւ են այսօր ՀՀ իշխանություններն անհաշտ այս տեսակի հետ` Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իրենց հարցրեք»:

Հարցին՝ Դուք այս իշխանության գալը պայմանավորում եք արտաքին գործոններով, արդյոք ձեր իշխանության տարիներին քաղաքական համակարգում ռիսկեր, խնդիրներ չկային, որպեսզի այս իշխանությունն օգտվեր այդ առիթից և գար՝ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց. «Ամեն ինչ էլ կար, օգտվեցին ու եկան»:

Նմանատիպ նյութեր