Բակո Սահակյանն ավելի ընկալելի, ժողովրդավար նախագահ է. Ահարոն Ադիբեկյան
Արցախում սահմանադրության հանրաքվեի շրջանակներում քաղաքացիներին հարց են ուղղել, թե ում կցանկանան տեսնել նախագահի պաշտոնում: Բակո Սահակյանի անունը տվել է 76 տոկոսը, իսկ Վիտալի Բալասանյանինը՝ 12,5 տոկոսը: Այս մասին այսօրա մամուլի ասուլիսին տեղեկացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով Արցախում սպասվող նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների հնարավորություններին:
«Բակո Սահակյանը ոչ թե իրավունք ունի, այլ ավելի ընկալելի նախագահ է, ժողովրդավար է, տիրություն է անում բնակչությանը և բավականն ապահովված է բանակը: Նա իմաստուն է և բնակչությունը պետք է հպարտ լինի նրանով: Նրա ընտրությունը բավականին հիմնավոր և ընկալելի, ընդունելի է ժողովրդի կողմից: Բակո Սահակյանը շահավետ, օգտակար աշխատանք է կատարում ոչ միայն որպես ղեկավար, այլ որպես մարդ: Նա բավականին խիստ և դաժան է այն մարդկանց նկատմամբ, ովքեր վնասում են Արցախին»,- ասաց սոցիոլոգը:
Անդրադառնալով Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցության կողմից ԼՂՀ նախագահի պաշտոնում առաջադրված խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությանը, Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ շարժումը զգալի ընդդիմադիր ուժ է համարվում: Նա չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե էդուարդ Աղաբեկյանի թեկնածությունն արհեստականորեն է առաջ մղվել, որպեսզի մրցակցություն ապահովվի և Բակո Սահակյանի ընտրությունը դառնա ժողովրդավար:
Հիշեցնենք, որ Արցախի որհրդարանի հատուկ նիստը հրավիրված է հուլիսի 19-ին, ժամը 11:00-ին, որի ժամանակ տեղի կունենա Արցախի նախագահի ընտրությունը: