211652_close_icon
views-count5288 դիտում article-date 14:39 18-07-2017

Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստին

Հուլիսի 18-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից։ Քննարկման է ներկայացվել ԱԺ հատուկ նիստի ընթացքի մասին կանոնակարգային պահանջները: Հատուկ նիստում խորհրդարանը, Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն, ընտրելու է Հանարապետության նախագահ, ով պաշտոնավարելու է մինչև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտը: Աշոտ Ղուլյանը պարզաբանել է հատուկ նիստի ընթացակարգը, պատասխանել պատգամավորների հարցերին և անհարժեշտ հանձանարարականներ տվել աշխատակազմի պատասխանատուներին: Խորհրդարանի հատուկ նիստը տեղի կունենա հուլիսի 19-ին, ժամը 11:00-ին:

Նմանատիպ նյութեր