32308 դիտում
13:32 18-07-2017
Արցախում կառուցվող ճանապարհներին կնախանձեն եվրոպական շատ ճանապարհաշինարարական ընկերություններ. Բակո Սահակյանը երբեմն անակնկալ այցելում է ճանապարհաշինարարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս օրերին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կարգադրությամբ Արցախի կառավարությունը շարունակում է հսկայածավալ աշխատանքներ կատարել Ստեփանակերտից դեպի Արցախի բնակավայրեր, ինչպես նաև Հայաստան տանող ճանապարհների կապիտալ վերանորոգման ու ճանապարհների ստեղծման ուղղությամբ։
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անգամ անհրաժեշտության դեպքում ճանապարհներն անվտանգ կառուցելու նպատակով կատարվում են ապառաժ քարերի պայթեցման աշխատանքներ, քանի որ մասնագետները, ուսումնասիրելով ճանապարհների տեղանքը, նպատակահարմար են գտել, որ որոշ ժայռաբեկորներ պետք է պայթեցվեն, հակառակ դեպքում այդ ապառաժ քարերը անձրևների հետևանքով հնարավոր է՝ պոկվեն և գահավիժեն ճանապարհների վրա ու եթե այս պահին նշված տարածքով հետիոտներ կամ մեքենաներ անցնեն, հնարավոր չի լինի խուսափել վատթարագույնից։
Արցախի կառավարությունը ոչ միայն ճանապարհների ասֆալտապատման, լայնացման ուղղությամբ է աշխատանքներ կատարում, այլ նաև բոլոր ոլորանապտույտ ու վտանգավոր զառիթափերում, ձորակներում տեղադրվում են պաշտպանիչ երկաթբետոնե արգելապատնեշներ։
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մոտ 800 տոննա ապառաժ քարը, որը կախված էր ճանապարհի հենց վերևում և իրենից լուրջ վտանգ էր ներկայացնում, պայթեցվեց ու հիմա աշխատանքներ են տարվում Եղեգնուտի այդ հատվածում՝ ճանապարհը դարձնել անվտանգ և անցնելի։
Աշխատանքներին հետևում է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, իսկ նախագահ Բ. Սահակյանն էլ, ինչպես արցախցիներն են ասում, «մեկ էլ տեսնում ես՝ առանց որևէ բան ասելու՝ անակնկալ գալիս ու ստուգում է կատարված աշխատանքները»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Արցախում կառուցված բազմաթիվ ավտոճանապարհներ երկար տարիների կյանք կունենան ու կարող ենք վստահորեն նշել, որ ճանապարհների վերանորոգման ու նոր ստեղծվող ճանապարհների վերակառուցման հարցում արցախցին կարող է մրցակցել եվրոպական շատ հայտնի ճանապարհաշինարարական կազմակերպությունների հետ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12711 դիտում
15:47 13-04-2014
Շատ տղամարդ վարորդներ կնախանձեն մեր օրերի շատ կին վարորդների
313433 դիտում
21:24 03-09-2016
ՕՐՎԱ ԿԱԴՐ․ շատ սափրագլուխներ կնախանձեն պրոֆեսիոնալ վարսավիր սափրագլուխ Բաբկենին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ