Բարեգործություն՝ «ՏելՍելի» տերմինալներով
Այսուհետ տարբեր վճարումներ անելու հետ մեկտեղ «ՏելՍել» տերմինալներով կարելի է նաև նվիրատվություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մասնակցելով Հայաստանում և Արցախում կատարվող Հիմնադրամի բազմաթիվ ծրագրերին։ Հուլիսի 12-ից գործող այս նվիրատվությունների համար «ՏելՍելը» միջնորդավճար չի գանձում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրատվություն կարելի է կատարել մի քանի հպումով՝ ընտրելով տերմինալի ներքևի աջ անկյունում «Այլ», ապա «Բարեգործական կազմակերպություններ» ֆունկցիաները և սեղմելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի լոգոյի վրա։