968 դիտում
13:43 10-03-2015
Ավտոկայանատեղիների վճարումները կարելի կլինի կատարել նաև վճարային տերմինալներով
Մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիների ներդրմանը զուգահեռ գործում էին վճարման մի քանի տարբերակներ: Այդուհանդերձ, ելնելով նաև միջազգային փորձից, սպասարկող օպերատորին`«Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերությանը առաջարկվեց ներկրել և վճարահաշվարկային ժամանակակից տերմինալներ տեղադրել ավտոկայանատեղիներին հարակից տարածքներում:
Երևանի ավագանու որոշմամբ գործող վճարման ձևերին արդեն ավելացել են նաև վճարային տերմինալները, որոնց թիվն աստիճանաբար կշատանա: Դրանց տեղադրումը սկսվել է փետրվարից: Առաջին փուլով տեղադրվում են Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ավտոկայանատեղերի հարակից տարածքների վճարահաշվարկային տերմինալները, որից հետո, 2-րդ և 3-րդ փուլերով արդեն կտղադրվեն նաև այլ վարչական շրջաններում:
Ի դեպ, այս տերմինալներով կարելի է վճարումներ կատարել նաև կոմունալ–կենցաղային, բջջային կապի և այլ ծառայությունների համար, ընդ որում՝ առանց միջնորդավճարի: Այս հարցում, որպես գործընկեր կառույց, «Փարկինգ Սիթի Սերվիսի» հետ համագործակցում են « S PAY » և « EASY PAY» ընկերությունները: Տերմինալները տեղադրվում են կամ վճարովի կայանատեղերի մասին վկայող ցուցանակի կողքին, կամ հարակից որևէ հարմար հատվածում:
Սկզբունքն այնպիսին է, որ չլինի այնպիսի փողոց, որտեղ գործի կայանատեղի, սակայն բացակայի տերմինալը: Տերմինալների տեղադրմամբ դրանցից օգտվողների թիվը, ըստ հաշվարկների, կտրուկ կաճի, իսկ սխալվելու դեպքերի հավանականությունն ու սխալի պարզաբանման հետ կապված քաշքշուքները գրեթե կբացառվեն:
Նմանատիպ նյութեր
2311 դիտում
23:07 25-12-2023
Fast Shift վճարային տերմինալներով կատարված գործարքների հետ կապված խնդիրը կարգավորվել է
1558 դիտում
08:31 16-01-2024
Ավտոկայանատեղիների 160 հազար դրամը ոչ թե 1 տարվա համար է, այլ նաև 6, 8 ամսվա. նոր նրբություն. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1009 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
850 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1189 դիտում
19:49 09-01-2025
Քննչական կոմիտեի նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին