ՀԱՊԿ-ն որոշել է ակտիվացնել Աֆղանստասնի հարցով աշխատանքային խումբը
ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների Խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Մինսկում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ֆղանստանի հարցով ՀԱՊԿ աշխատանքային խմբի ակտիվացման մասին որոշում է ընդունվել: Այս մասին գրում է РИА Новости-ն :
«Նաև որոշում է ընդունվել, որն ուղղված է Աֆղանստանի և մի շարք այլ ընթացիկ հարցերով ՀԱՊԿ աշխատանքային խմբի ակտիվացմանը, այդ թվում՝ կապված մեր ռազմատեխնիկական համագործակցության կատարելագործման հետ»,- նիստի ավարտին լրագրողներին ասել է Լավրովը: