Անդեր Էրերա. «Բարսելոնայի» մասին ոչինչ չեմ լսել
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան մեկնաբանել է այն տեղեկությունները, որ «Բարսելոնան» հետաքրքրված է նրա ծառայություններով:
«Բարսելոնայի» հետաքրքրվածության մասին չեմ լսել: Ոչինչ չի եղել: «Մանչեսթեր Յունայթեդում» ինձ ամեն ինչ բավարարում է, այստեղ ինձ գնահատում են:
Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա ներկա պահին աշխարհի ուժեղագույն ակումբն է, նրա հետ հանդիպումը մեր համար հրաշալի փորձություն ու խթան է: Եթե խաղայինք «Յուվենտուսի» հետ, նույնը կասեի նաև այդ դեպքում, չէ՞ որ դա Սուպերգավաթ է», ասել է Էրերան:
Նշենք, որ Սուպերգավաթի համար հանդիպումը՝ «Ռեալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև, կկայանա օգոստոսի 8-ին:


