Անդեր Էրերա. Ես պայմանավորված խաղերի հետ կապ չունեմ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան հերքել է Իսպանիայի առաջնությունում պայմանավորված խաղի մասնակցելու մասին տեղեկությունները:
Դատարանը քննում է 2011 թվականի մայիսին «Սարագոսայի», որի կազմում հանդես էր գալիս Էրերան և «Լևանտեի» միջև հնարավոր պայմանավորված խաղի գործը:
«Ես արդեն 2014-ին, երբ սկսվեց ամբողջ այս շիլաշփոթը, ասել էի, որ երբեք որևէ առնչություն չեմ ունեցել պայմանավորված խաղերին և երբեք չեմ ունենա:
Եթե ինձ դատարան հրավիրեն, ապա ուրախ կլինեմ ներկայանալ, քանի որ բացարձակապես մաքուր եմ: Ես սիրումեմ ֆուտբոլը և հավատում արդար խաղին, ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս», ասել է Էրերան:


