«Չելսին» ցանկանում է գնել Ագուերոյին, Գվարդիոլան դեմ չէ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն «Չելսիի» տրանսֆերային նպատակներից մեկն է դարձել:
Նշվում է, որ լոնդոնցիները մտադիր են 29-ամյա արգենտինացուն ձեռք բերել արդեն այս ամռանը:
«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան արդեն տվել է իր համաձայնությունը այդ տրանսֆերին:
Նախորդ մրցաշրջանում՝ Անգլիայի առաջնության 31 խաղում Ագուերոն դարձել է 20 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:


