Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հոնդուրասի արտգործնախարար Մարիա Դոլորես Ագուերոյին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հոնդուրասի արտգործնախարար Մարիա Դոլորես Ագուերոյին։
Զրույցի ընթացքում երկուստեք պատրաստակամություն արտահայտվեց` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով։ Այդ առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրելու, իրավապայմանագրային դաշտ ձևավորելու, միջազգային կազմակերպություններում համագործակցելու մասին։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


