Իրանում ԱՄՆ-ի քաղաքացին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել
Իրանի դատարանը ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող անձին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով: Այս մասին հայտարարել է դատարանի մամուլի խոսնակը: Հաղորդում է [url=http://www.interfax.ru/world/570796]interfax[/url]-ը:
Խոսնակը հավելել է, որ դատապարտվածը Միացյալ Նահանգների և մեկ այլ երկրի քաղաքացիություն ուներ:
«Այդ մարդը ճանաչվել է և ձերբակալվել հատուկ ծառայությունների կողմից: Դատարանը այդ մարդուն 10 տրվա ազատազրկման է դատապարտել»,- դատարանի խոսնակի խոսքն են մեջբերում ԶԼՄ-ները:
Դատապարտվածի անունը, ինչպես նաև դատավճռի ընդունման ժամանակը չի հրապարակվել: